Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Մինչև մարտ տնտեսական ակտիվությունը մեռած է լինելու

Մինչև մարտ տնտեսական ակտիվությունը մեռած է լինելու
03.01.2025 | 16:04

Շատերը ուրախանում են, որ հունվարի սկիզբը գարնան նման տաք է, իսկական ձմեռը, ցրտերը փետրվարին և մարտի սկզբին են լինելու։ Շատերը զարմացած են Ամանորից առաջ նախատոնական առևտրի մեծ չափերից, սակայն մինչև մարտ առևտուրը, տնտեսական ակտիվությունը մեռած են լինելու։ ՔՊ-ական իշխանությունն անցած վեցուկես տարում տնտեսական մեծ ծրագրեր չիրականացրեց, չմշակեց Հայաստանի տնտեսական զարգացման հայեցակարգ։ Այս մեծ, գիշատիչ աշխարհում ինքնահոս կերպով յոլա ենք գնում` օվկիանոսում մոլորված անղեկ նավի նման։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2268

Մեկնաբանություններ